ԱՄՆ-ում երեխաներին Հելոուինի առթիվ ասեղներով լցված շոկոլադներ են նվիրել


09:40 , 2 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Քենեթ-Սքուեր բնակավայրում երեխաներին Հելոուինի տոնի առթիվ ասեղներով լի շոկոլադե սալիկներ են նվիրել։ Այդ մասին ասված է տեղի ոստիկանության՝ Facebook-ում տեղադրված հաղորդագրությունում, գրում է korrespondent.net-ը:

Ոստիկանությունը կոչ է արել ծնողներին շտապ վերցնել և ստուգել քաղցրավենիքները, որոնք երեխաների մոտ մնացել են տոնից հետո: Իրավապահ մարմինների տվյալներով՝ անհայտ անձինք չորս դեռահասների նվիրել են փաթեթավորված շոկոլադներ։ Քաղցրավենիքները լցված են եղել ասեղների նման իրերով։

Քաղցրավենիքները տրվել են փորձաքննության, ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: Արդյոք որևէ մեկը տուժել է միջադեպի հետևանքով՝ չի հաղորդվում: