Սևամորթ տղամարդն առաջին անգամ դարձել է ԱՄՆ Եպիսկոպոսական եկեղեցու ղեկավար


09:30 , 2 նոյեմբեր, 2015

1312167822Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Եպիսկոպոսական եկեղեցու ղեկավար է դարձել սևամորթ տղամարդը՝ Հյուսիսային Կարոլինա նահանգից 62-ամյա եպիսկոպոս Մայքլ Քարին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ձեռնադրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Վաշինգտոնում, Սուրբ Պողոսի և Պետրոսի տաճարում:

Արարողության ժամանակ եպիսկոպոսը բոլոր ռասաների, դասերի ու դավանանքների մարդկանց կոչ է արել միանալ՝ համաշխարհային խնդիրները լուծելու նպատակով: