09:15 , 2 նոյեմբեր, 2015
Բաղադրիչներ
- ալյուր - 70գր
- կարագ - 60գր
- քունջութ - 160գր
- շաքարավազ - 120գր
- ձու - 1 հատ
- վանիլին - 15գր
- հյութ կիտրոնի - 1թ/գդ
- փխրեցուցիչ - 1/2թ/գդ
- աղ - 1/2թ/գդ
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը:
Հարիչով հարում ենք կարագն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք ձուն, վանիլինը, կիտրոնի հյութն ու խառնած ալյուրը և նորից հարում: Ստացված զանգվածին ավելացնում ենք քունջութը և խառնում:

- Պերգամենտային թղթով պատած տապակի վրա իրարից 3-4 սմ հեռավորության վրա դնում ենք մեկական թեյի գդալ քունջութե խմոր, հարթեցնում ենք՝ տալով կլոր տեսք և թխում ջեռոցում 8- 15 րոպե 180 աստիճանում:

- Պատրաստի թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից և մատուցում:

Քունջութով թխվածքաբլիթները կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում։