A321-ի ավիաաղետի զոհերի մարմիններով առաջին ինքնաթիռը ժամանել է Սանկտ Պետերբուրգ


08:15 , 2 նոյեմբեր, 2015

151102032654_plane_people_mourn_624x351_getty_nocreditԿահիրեից Սանկտ Պետերբուրգ է թռչել Ռուսաստանի առաջին ինքնաթիռը՝ A321-ի ավիաաղետի 144 զոհերի մարմիններով: Այս մասին հաղորդում է BBC-ի թղթակիցը Պուլկովո օդանավակայնից:

Զոհվածների մարմիններով երկրորդ ինքնաթիռը սպասվում է երկուշաբթի երեկոյան:

Արդեն երկուշաբթի առավոտյան հարազատների կողմից կսկսվի նրանց մարմինների ճանաչման ընթացակարգը: Ընթացակարգը տեղի կունենա Շաֆիրովի պողոտայում գտնվող դիակիզարանում: Մասնագետներն անմիջապես հարազատներին կտան նրանց մահվան վկայականները:

«Ինգոսստրախ» ընկերության Պետերբուրգի մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Խրաբրիխը հայտնել է, որ երկուշաբթի օրը ընկերության գրասենյակը ժամը 9-ից բաց կլինի, որտեղ տուժածներից կընդունվեն դիմումներ: