Պայթյուն՝ Թուրքիայում Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու


07:22 , 2 նոյեմբեր, 2015

1147507_620x410Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Մարդին նահանգի Նուսայբինե քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է Haber Turk-ը։

Նախնական տվյալներով՝ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով տուժել են անցորդները։

Պայթյունին մոտ գտնված առևտրային համալիրում տեղի է ունեցել բռնկում, որի հետևանքով տուժել է 20 մարդ։ Ներկա պահին նրանք հոսպիտալացվել են։ Տեղի ունեցածի հանգամանքները հստակեցվում են։