06:10 , 2 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Healthy life land-ը ոսկորների ամրացմանն ու երիտասարդացմանը նպաստող բնական դեղամիջոց է ներկայացրել:
Ցավազրկող միջոցի պատրաստման համար ընդամենը երեք բաղադրիչ է անհրաժեշտ, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուր դեղատանը:
Անհրաժեշտ է վերցնել 150 մլ սպիրտ, 50 մլ յոդի լուծույթ, 5 ասպիրինի դեղահաբ, խառնել սպիրտն ու յոդը, ապա լուծույթին ավելացնել ասպիրինի հատիկները: Խառնուրդը պետք է թողնել մութ վայրում 21 օրով, որից հետո այն պատրաստ է, և դրանով կարելի է մշակել ցավող հատվածը:
Ըստ աղբյուրի՝ այդ դեղամիջոցը շատ են կիրառել մեր նախնիները: Այն օգնում է ոտքերի, մեջքի, հոդերի և հին վնասվածքից մնացած ցավի ժամանակ։
Խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել, եթե հիվանդը ալերգիա չունի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ: