06:54 , 2 նոյեմբեր, 2015Հարավային Կորեայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել պլաստիկ վիրաբուժություն առաջարկող գովազդներին։ Գովազդատուներն առաջարկում են անճանաչելիության աստիճան փոխել հաճախորդներին։ Այս նյութի հերոսուհին 29–ամյա Մուն Սան Քինգն է, որ չնայած իր երիտասարդ տարիքին՝ մեղմ ասած լավ տեսք չուներ։ Եվ ահա նա մասնակցեց «Let me in» հեռուստաշոուին և մի քանի վիրահատության ենթարկվելուց հետո անճանաչելիորեն փոխվեց։

Անգամ հաղորդավարը շոկի ենթարկվեց՝ տեսնելով, թե ինչպես է փոխվել աղջիկը.

Աղջիկը վիրահատել էր գրեթե ողջ դեմքը. ատամները, քիթը, բոտեքս էր ներարկել, ինչպես նաև որովայնը լիպոքսացիայի էր ենթարկել։

Ընդհանուր առմամբ նրա վրա ծախսվել էր 9,5 միլիոն իեն՝ մոտ 23 միլիոն 400 հազար դրամ։

