Մաշկը մաքրող, թարմացնող և սպիտակեցնող արդյունավետ միջոց


06:13 , 2 նոյեմբեր, 2015

Մաշկը մաքրող, թարմացնող և սպիտակեցնող արդյունավետ միջոց168.am–ը գրում է.

Բոլոր կանայք երազում են մաքուր և գեղեցիկ մաշկ ունենալու մասին: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում մի դիմակ, որն արդյունավետ կերպով մաքրում է մաշկը:

Բաղադրություն

Մի քանի կաթիլ ջուրը կաթեցնում ենք ասպիրինի վրա: Սպասում ենք 10-20 վայրկյան, քանի դեռ այն չի բյուրեղացել: Ավելացնում ենք մեղրը (1 թեյի գդալ):

Ստացված դիմակը տարածում ենք դեմքին և թողնում ենք մնա 10 րոպե: 10 րոպե անց, սկրաբի պես, մաշկը տրորում ենք այս խյուսով: Լվանում ենք դեմքը, քսում ենք տոնիկը և  խոնավեցնող քսուքը:

Մեկ շաբաթից կզգաք տարբերությունը: Մաշկը թարմանում է և հարթանում: Բորբոքումներն անցնում են: Ծակոտիները մաքրվում են: Անհետանում են սև կետերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը