01:04 , 2 նոյեմբեր, 2015Ատամները միշտ ձյունաճերմակ պահելու համար բավական է օգտվել մի քանի պարզ խորհուրդներից: Նախ պետք է փոխել սննդակարգը, երկրորդ` ճիշտ խնամել բերանի խոռոչը, հայտնում է Fullpicture-ը:
1. Էմալի գույնի փոփոխությունը կապված է սուրճի, թեյի, կարմիր գինու, գունավոր հյութերի օգտագործման հետ, որոնք ատամների վրա գունավորող նյութեր են թողնում: Շատ մրգեր ու բանջարեղեններ նույնպես գունավորում են ատամները, սակայն դա չի նշանակում, որ պետք է դրանցից հրաժարվել: Ուղղակի դրանք ուտելուց հետո անհրաժեշտ է լվանալ ատամները:

2. Օգտագործեք ավելի կոշտ ատամի խոզանակ: Փափուկ խոզանակը նույնիսկ չի մաքրի ուտելիքի մնացորդները, էլ ինչ ասենք գունավորող նյութերի մասին:

3. Մի մոռացեք ատամները լվանալու ժամանակ մաքրել լեզվի փառը:

4. Որոշ մթերքներ, ինչպես օրինակ վարունգը, գազարը և խնձորը, բարենպաստ ազեդցություն են թողնում ատամների վրա: Նրանք մեխանիկորեն մաքրում են փառը, ինչպես նաև հեռացնում են ուտելիքի մնացորդները: Այդ պատճառով դրանք լավ է ուտել ճաշից հետո:

5. Կերեք ելակ: Ելակը գերազանց սպիտակեցնում է ատամի էմալը իր մեջ պարունակող խնձորաթթվի հաշվին:

6. Օգտվեք ատամի թելից, որը, ի տարբերություն ատամի խոզանակի, մաքրում է ատամների արանքները:

7. Միշտ լվացեք ատամները արթնանալուց հետո և քնելուց առաջ:

8. Խորհուրդ կանանց. եթե ձեր ատամները ձեզ թվում են չափազանց դեղին կամ մոխրագույն, ընտրեք շրթներկի նմանատիպ գույն, որը օպտիկապես «կսպիտակեցնի» ատամները: Ձեզ կօգնեն գունատ-վարդագույնը կամ մարջանի գույնը: Խուսափեք բեժ-շագանակագույն երանգներից կամ մարգարտի փայլով շրթներկերից:

9. Եթե բերանի խոռոչի ոչ մի հիգիենա ձեզ չի օգնում սպիտակեցնել ատամները, ապա պետք է օգտվել ատամնաբույժի ծառայություններից, ովքեր ունեն ատամները սպիտակեցնող ժամանակակից սարքավորումներ:
