Աշխատանքի ամենանիհարեցնող և ամենագիրացնող գծերը
19:58 , 1 նոյեմբեր, 2015

- Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ ստեղծագործական ազատություն և հատուկ հմտություններ պահանջող աշխատանքը մարդուն օգնում է նիհարել, իսկ մեծ թվով որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը նպաստում է գիրանալուն: Քանի որ գիրացումը, ցավոք, շարունակում է մնալ առաջնային մտահոգություն, կիրակնօրյա գրի վերնագիրն ընտրվեց ինքն իրեն:
- Վատիկանում զբոսաշրջիկների համար բացել են աշխարհում ամենակարճ երկաթուղին… ավելի կարճ, քան Երևանի մանկական երկաթուղի՞ն… Եվ լավ են արել: «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիրներն առաջիկայում կլինեն տեղում, կտեսնեն, կչափեն, կգան կպատմեն… Նրանց մրցանակն այդպիսի հնարավորություն տալիս է։ Իսկ «Մխիթար Սեբաստացի» 2016-ի մրցանակակիրը կորոշվի, անունը կհրապարակվի նոյեմբերի 9-ի մասնաժողովում…
- Սրանք, ըստ մասնագետների, ամենաօգտակար հինգ ճարպոտ մթերքներն են. բոլորն էլ սիրում եմ-գործածում եմ ավանդույթի փոխարեն՝ ձիթապտուղն ու իր յուղը: Ի՜նչ լավ է, որ սրանք ոչ միայն օգտակար են, այլև, նույնիսկ, նպաստում են քաշի նվազեցմանը՝ ըստ մասնագետների, իհարկե:
- Այնպես չէ, որ բոլոր պաղեստինցիներն ու իսրայելցիները թշնամանքին, մեկուսացմանը այլընտրանք չեն տեսնում։ Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել՝ պահանջելով բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Կարդացեˊք, ահա:
Շարունակությունն՝ այստեղ