Մինչև 25 տարեկանն ինչով են զբաղվել Ստիվ Ջոբսը, Մասկը, Շմիդտն ու IT ոլորտի այլ հայտնիներ (Photo)


15:58 , 1 նոյեմբեր, 2015

Armlur.am-ը գրում է․

Ինչպե՞ս դառնալ հաջողակ մարդ: Ուսումնասիրե’ք հայտնի մարդկանց կենսագրությունները: Կրկնօրինակման հիանալի օրինակ են Սիլիկոնային հովտի ձեռնարկատերերը: Business Insider-ը ներկայացրել է IT ոլորտի հայտնի «գուրուների» կենսագրական տվյալներ, որոնք ոգեշնչում են:

Իլոն Մասկ (PayPal)

Tesla և SpaceX ապագա հեղինակը ղեկավարում էր իր սեփական համացանցային ընկերությունը: 24 տարեկանում Մասկը հեռանում է Սթենֆորդի համալսարանից և թողարկում Zip2 ստարտափը և Google Map-ը: Ծրագրի նպատակը բավականին պարզ էր՝ փոքր ընկերություններ ներգրավել համացանցով և գումար վաստակել: 1999թ. Compaq-ը գնեց Մասկի ընկերությունը $307 միլիոնով: Դրանից հետո գործարարը ստեղծեց իր հայտնի PayPal ընկերությունը:

Էրիկ Շմիդտ (Google)

6 տարվա ընթացքում Շմիդտը սովորել է Բերկլիում, 27 տարեկանում թեկնածուական է պաշտպանել, որից հետո սկսել է աշխատանք փնտրել: Նա զբաղվում էր համակարգչային ցանցերով, ամեն ամառ աշխատում էր Xerox PARC լաբորատորիայում և ուներ մի սկզբունք. «ամեն բան իր ժամանակն ունի»:

Ջեֆ Բեզոս (Amazon)

24 տարեկանում նա աշխատում էր Bankers Trust ընկերությունում: 2 տարի անց նա դարձավ ընկերության պատմության մեջ ամենաերիտասարդ փոխնախագահը:

Լարի Էլիսոն (Oracle)

22 տարեկանում երիտասարդ ծրագրավորողը տեխնիկական պաշտոններում աշխատում էր տարբեր ընկերություններում՝ Fireman Fund, Wells Fargo, AMPEX, այնուհետև տեղափոխվեց  Amdahl Corporation, որտեղ աշխատում էր IBM համատեղելի համակարգչի վրա: 

Շարունակությունն՝ այստեղ