«Ռեժիմի հերթական հանցագործությո՞ւնը». Գյումրիում հափշտակել են Նոր Հայաստան ճակատի քարոզչական պաստառը


13:56 , 1 նոյեմբեր, 2015

«Ռեժիմի հերթական հանցագործությո՞ւնը». Գյումրիում հափշտակել են Նոր Հայաստան ճակատի քարոզչական պաստառը

Armlur.am-ը գրում է․

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում, Գյումրիում հափշտակել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ «Ո՛չ հանցավոր ռեժիմին՝ Ո՛չ նոր սահմանադրությանը, Ո՛չ նոր սահմանադրությանը՝ Ո՛չ հանցավոր ռեժիմին» բովանդակությամբ քարոզչական պաստառը, որը փակցված է եղել Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատին: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հիմնավոր կասկածներ ունի, որ այս արարքը ռեժիմի հերթական հանցագործությունն է, որի նպատակն է խափանել իրեն և իր հեղինակած նոր սահմանադրությունը մերժող քարոզչությունը, ինչպես նաև որոշակիորեն խոչընդոտել այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Գյումրիի Թատերական հրապարակում գյումրեցիների հետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած քարոզչական հանդիպման անցկացմանը»: