10:00 , 1 նոյեմբեր, 2015Եթե երեկ ընկերներիցդ շատերին չես ճանաճել, դա միայն այն պատճառով, որ նրանք մասնակցել են «Halloween»-ին:) Ամեն տարի հոկտեմբերի 31-ին մարդիկ միշտ բաժանվում են երկու մասի` մի մասը դեմ է խոսում այս տոնի մասին, ոմանք էլ որոշում են պարզապես նշել և լավ զվարճանալ: Blognews.am -ն աշխատել է ողջ մնալ սարսափազդու կերպարների կողքին և ներկայացնում է ֆոտոշարք:
Տոնը նշելու համար, մայրաքաղաքի բոլոր ակումբները բացում են իրենց դռները, իսկ ներս մտնելու միակ պայմանը համապատասխան տեսքն է և որքան սարսափազդու այնքան լավ, իսկ եթե համապատասխ չես հագնվել, ապա մուտքն արգելված է: Բայց ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս կային ակումբներ, որոնք հրաժարվել էին նշել տոնը:
Հիմա խոսենք կերպարների մասին, նախորդ տարի բավականին շատ էին Մալիֆիսենտ ֆիլմից ոգեշնչված կերպարները, բայց այս տարի որպես այդպիսին հատուկ կերպար չկար: Շատ էին պոզավոր հրեշները, վհուկները, կենդանի դիակերը, իսկ որոշ «սպարծիվկա» հագած տղաներ, ովքեր կրպում էին օրինակ ինչ-որ հրեշի դիմակ, երևի պարզապես մոռացել էին, կամ չգիտեին տոնի իրական կարպարանքի մասին:
Հ.Գ. Այս ամենի մեջ լավ բան կա` երեկվա հրեշները հիմա մարդկային կերպարանք են ստացել և իրենց դիմակները կհագնեն մյուս տարի հոկտեմբերի 31-ին:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի