00:24 , 1 նոյեմբեր, 2015
Elq.am-ը գրում է.
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի 25 տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի,1924 թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին: Արտաքին զննությամբ հայտնաբերվել են գանգուղեղային վնասվածքներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հոկտեմբերի 30-ին քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ մի երիտասարդ մոտ մեկ շաբաթ առաջ ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող Եղեգնաձորի մի բնակչի վաճառել է ոսկյա ականջօղեր, որոնք պատկանել են սպանված կնոջը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ