Կործանված Airbus 321-ի ուղևորների մարմինները տեղափոխում են Կահիրե


00:09 , 1 նոյեմբեր, 2015

Կործանված Airbus 321-ի ուղևորների մարմինները տեղափոխում են Կահիրե168.am-ը գրում է.

Այսօր Եգիպտոսում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus 321-ի զոհերի մարմինները Սինայի թերակղզուց սկսել են տեղափոխել Կահիրե, հայտնում է Sputnik գործակալությունը:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել շտապօգնության մեքենաների մասին, որոնք մոտենում են դիահերձարանի շենքին:

Հիշեցնենք, որ Airbus 321-ը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռը դուրս էր եկել Եգիպտոսից այսօր տեղի ժամանակով ժ. 6.51-ին, 23 րոպե անց անհետացել ռադարներից:

Կործանված Airbus ինքնաթիռում գտվել է 200 մեծահասակ ուղևոր ու 17 երեխա: Ինքնաթիռում եղել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամները:

Սինայի ադմինիստրացիայում ավելի վաղ նշել են, որ ինքնաթիռը աղետի է ենթարկվել Էլ-Կանտալ ու Էլ-Լաքսիմ շրջանների միջև ընկած լեռներում:
Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանության տեղեկություններով՝ բոլոր ուղևորները զոհվել են: 1_640x354 2_640x3553_640x3554_640x3565_640x3506_640x3539_640x353 (1)
12_640x354