23:52 , 31 հոկտեմբեր, 2015
168.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսի երազանքի թիմը, որտեղ ընդգրկվել է 5 ֆուտբոլիստ:
«Պետր Չեխը 2012 թվականին ցուցադրեց, թե ինչպես դարպասապահը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան։ Պաշտպանությունում իր բնավորության համար կընդգրկեմ ընկերոջս՝ Սերխիո Ռամոսին։ Իսկ Ջերարդն լավագույն խաղընկերն է, ում հետ երբևիցե խաղացել եմ: ինչ վերաբերվում է Ինյեստային, նա Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստըն է։ Հարձակման գծում կընդգրկեի նաև Վիլյանին, ով ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»,- ասել է Տորեսը։