23:36 , 31 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
«Գուանչժոու Էվերգրանդը» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Չինաստանի չեմպիոն։ Այն առաջին անգամ չեմպիոն է դարձել Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի գլխավորությամբ, ով ակումբում աշխատանքի է անցել 2015 թվականի հունիսից։
Այդ թիմում են հանդես գալիս Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Պաուլինյոն եւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոբինյոն։
Եզրափակիչ տուրում «Գուանչժոու Էվերգրանդը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Բեյձին Գոանի» դարպասը եւ երկու միավորով առաջ է «Շանհայ Իստ Էյշայից»։