Թե ինչ էր ամենից շատ սիրում Վազգեն Ա Վեհափառը


23:28 , 10 դեկտեմբեր, 2012

Մի անգամ Վազգեն Ա Վեհափառը, Մարտիրոս Սարյանը, Ռաֆո Իսրայելյանը և այլ մտավորականներ ու հոգևորականներ գնացել էին Հաղարծինի վանք: Քանաքեռից մի քիչ անց նստեցին խոտերին՝ հանգստանալու ու նախաճաշելու: Ռաֆո Իսրայելյանը ասաց, որ ամենաշատը սիրում է նոր հնձած խոտի բուրմունքը, Մարտիրոս Սարյանն էլ, թե՝ փռից նոր հանած հացինը, մի հոգևորական էլ ասաց, թե սիրում է խորովածի հոտը: Պարզվեց, որ Վեհափառն էլ սիրում է նոր ծնված երեխայի բուրմունքը... ;)