Ռուսաստանը կրճատել է օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող ժամանակավոր կացության քվոտան


22:47 , 31 հոկտեմբեր, 2015

medvedev-1.siAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել, որով սահմանվել է 2016թ. ժամանակավոր բնակության թույլտվության քվոտան։

Ստորագրված հրամանի համաձայն՝ 2016թ. օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՌԴ-ում ժամանակավոր բնակության 125900 թույլտվություն է տրվել։

Հաղորդվում է, որ 2015թ. քվոտան  կազմել է 151175։ Այս քանակը սահմանվել է երկրի յուրաքանչյուր մարզի միգրացիոն եւ տնտեսական վիճակից ելնելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։