Air France-ը և Lufthansa-ն դադարեցնում են թռիչքները Սինայում


22:24 , 31 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Եվրոպական երկու խոշորագույն  ավիաընկերությունը` Lufthansa-ն և Air France-ը, որոշել են դադարեցնել չվերթները Սինայի թերակղզում:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` ավիափոխադրողները  նախընտրում են սպասել, մինչ վերջնական կպարզվի  այսօր վաղ առավոտյան Եգիպտոսում ռուսական Airbus 321 ուղևորատար օդանավի կործանման պատճառը Սինայում:

Հաղորդվում է, որ գերմանական և ֆրանսիական ավիաընկերությունները թռիչքները դադարեցնում են անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող օդանավը վթարվել է Շարմ էլ Շեյխից Պետերբուրգ թռչելիս` թռիչքից 23 րոպե անց: Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: