21:46 , 31 հոկտեմբեր, 2015
Armsport.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում հաղթել է Բրեմենի «Վերդերին»:
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է հաղթական գոլի հեղինակը, ինչպես նաեւ օգնել է Մարկո Ռոյսին խփել երրորդ գնդակը:
«Վերդեր» - «Բորուսիա» Դ.՝ 1:3
Գոլերը՝ Ուջահ 32 – Ռոյս 9, 72, Մխիթարյան 44
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակել է 26 միավոր: Թոմաս Տուխելի թիմը երկրորդ տեղում է եւ 5 միավորով է զիջում առաջատար «Բավարիային»: «Վերդերը» 10 միավորով 14-րդն է: