Միկելե Պլաչիդոն գնահատել է Պուտինի բարոյական ուժերը միջազգային քաղաքականության մեջ


19:44 , 31 հոկտեմբեր, 2015

pic_9b40a3d99c624b1b10723f2abb480909Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համար մեկն է արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին TASS-ի հետ հարցազրույցում ասել է իտալացի դերասան և ռեժիսոր Միկելե Պլաչիդոն:

«Արտաքին քաղաքականության մեջ Ռուսատանն ավելի շատ ուշադրություն է դրսևորում աշխարհում հավասարակշռության պահպանմանը, քան Արևմուտքը: Եվ այդպես իրականում մտածում են շատերը: Շատերը մտածում են, սակայն քչերն են բարձրաձայն ասում: Պուտինն աշխարհում արտաքին քաղաքականության մեջ համար մեկն է, քանի նա հստակ գաղափարներ ու բարոյական ուժեր ունի` ներկայիս բարդ ժամանակաշրջանի մարտակոչերին պատասխան տալու համար»,- նշել է դերասանը:

Դերասանը նաև դեմ է Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելուց և արտաքին աշխարհից մեկուսացմանը: