19:14 , 31 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Տեխնիկական անսարքության տարբերակը դիտարկվում է որպես «Կոգալիմավիա» А-321 օդանավի վթարման հիմնական պատճառ: Այս մասին Интерфакс-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Առաջնահերթության կարգով դեռ քննարկվում է ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը»,-ասել է գործակալության աղբյուրը:
Բացի այդ, նրա խոսքով` դիտարկվում են նաև կատարվածի այլ պատճառների վարկածներ, այդ թվում` մարդկային գործոնը և անբարենպաստ դիրքը` պայմանավորված տեղանքի բարդ լեռնային ռելիեֆով:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հաստատել են օդանավի բոլոր 217 ուղևորի և անձնակազմի 7 անդամի զոհվելու փաստը: Շարմ էլ Շեյխից Պետերբուրգ թռչող օդանավը վթարվել է հոկտեմբերի 31-ի առավոտյան: