Եգիպտոսից A-321 օդանավով պատահաբար չմեկնած ուղևորուհին մտադիր է հրաժարվել ինքնաթիռով թռիչքներից


18:54 , 31 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Յուլիա Կազանցևան  պետք է թռչեր «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով, բայց  մեկնել էր մեկ օր առաջ, ինչը փրկել է նրա կյանքը:

LifeNews-ի եթերում փրկված ուղևորուհին պատմել է, թե ինչու է մեկ  օր շուտ թռել և թե ինչ է զգում հիմա: «Առաջիկայում միայն ցամաքային տրանսպորտ», - ասել է Յուլիան և ցավակցություն  հայտնել զոհված ուղևորների հարազատներին:

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A-321 օդանավը վթարվել է հոկտեմբերի 31-ին` թռիչքից 23 րոպե անց:  Օդանավում են գտնվել անձնակազմի 7 անդամ և 217 ուղևոր, որոնց թվում` 21 երեխա: