Ռոնալդուն չի մասնակցելո՞ւ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղին


18:46 , 31 հոկտեմբեր, 2015

Ռոնալդուն չի մասնակցելո՞ւ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղին168.am-ը գրում է.

Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:

«Marca»-ն հայտնում է, որ խաղին ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը ցանկանում է հանգստանալու հնարավորություն տալ «Ռեալ Մադրիդի» խաղացողին:

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն նույնպես ցանկություն է հայտնել բաց թողնել հանդիպումը: