18:40 , 31 հոկտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կից քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային գործակալությունը հրապարակել է քաղցկեղածին նյութերի ու մթերքների համապարփակ ցանկ: Այն ներկայացնում է քաղցկեղի առաջացման 116 պատճառ: Ցանկը հրապարակել է nordenline.ru-ն:
Ամբողջ աշխարհում քաղցկեղը համարվում է մահացության առաջատար պատճառներից մեկը: ԱՀԿ-ի տվյալներով` քաղցկեղով պայմանավորված հիվանդություններից 2012-ին մահացել է 8.2 մլն մարդ, իսկ հաջորդ երկու տարում մահացության մակարդակն ավելացել է 70 տոկոսով:
Քաղցկեղածին նյութերի ցանկը ներառում է բոլորին վաղուց հայտնի ռիսկի գործոններ, օրինակ՝ ծխելը, պասիվ ծխելը, ոգելից խմիչքը, մկնդեղը և այլն:
Ներկայացնում ենք քաղցկեղածին նյութերի ու մթերքների ԱՀԿ մասանագետների կազմած ցանկի առաջին 21 կետերը.
1. Ծխախոտ
2. Արևայրուք` ինչպես սոլյարիում, այնպես էլ արևի տակ
3. Մկնդեղ՝ խմելու ջրի մեջ
4. Ալյումինիումի արտադրություն
5. Կոշիկի արտադրություն ու վերանորոգում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ