18:34 , 31 հոկտեմբեր, 2015
Eq.am-ը գրում է.
Ըստ USA Today-ի հետաքննության՝ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը, 2008 թ. սկսած, ԱՄՆ կոնգրեսականների ու նրանց աշխատակիցների 200 ուղեւորություն է հովանավորել: Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ արդարադատության նախարարությանը կոչ է արել հետաքննել Թուրքիայում ու Ադրբեջանում հանցավոր կապեր ունեցող ամերիկյան խմբերի գործողությունները: Կոնգրեսի էթիկայի հարցերով բյուրոն ու էթիկայի հարցերով հանձնաժողովը հանգել են այն եզրակացության, որ Կոնգրեսի 9 անդամներ ու նրանց աշխատակազմի ավելի քան 20 աշխատակիցներ արել են ուղեւորություններ, որոնց համար վճարել են Ադրբեջանում եւ Թուրքիայում գործող արտասահմանյան կորպորացիաները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ