18:31 , 31 հոկտեմբեր, 2015
«Առաջ Արցախ» հասարակական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Հելոուինի դեմ բողոքի հավաք:
Ինչպես ասաց կազմակերպության ղեկավար Արթուր Հայրապետյանը՝ բողոքի նախաձեռնությանը միացել են արցախյան երիտասարդական կազմակերպություններից, ինչպես նաև կուսակցական թևերից:
«Մենք ոչ թե Հելոուինին ենք դեմ, այլ նմանատիպ միջոցառումների պատճառով ազգային արմատներից կտրվելու երևույթին»,- ասաց «Առաջ Արցախ» երիտասարդական կազմակերպության ղեկավարը՝ հավելելով, որ նման նախաձեռնության նպատակն է, որպեսզի հայ երիտասարդն ապրի առաջին հերթին ազգային արժեքներով:
Նշենք, որ վերջին տարիներին Ստեփանակերտի ժամանցի ակումբներում Հելոուինի տոնին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում: