Ինչպե՞ս դառնալ հետաքրքիր զրուցակից


18:20 , 31 հոկտեմբեր, 2015

Ինչպե՞ս դառնալ հետաքրքիր զրուցակիցԻնչքան հաճախ ենք երազում դուր գալ բոլորին: Եվ ինչքան բան է անհրաժեշտ անել դրա համար: Հարկավոր է ուրախ, հետաքրքիր, ուշադիր լինել: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Սակայն, հարկավոր է նշել, որ հնարավոր չէ դուր գալ բացարձակապես բոլորին:

Սակայն, եթե բոլորին դուր գալ հնարավոր չէ, ապա հետաքրքիր զրուցակից դառնալ կարելի է: Բայց դա նույնպես հեշտ բան չէ և շատ աշխատանք է պահանջում:

Առաջին հերթին հարկավոր չէ ձանձրալի լինել: Երկրորդ հերթին, հարկավոր է լավ ունկնդիր լինել, քանի որ մարդիկ սիրում են խոսել իրենք իրենց մասին, ապա հնարավորություն տվեք զրուցակցին պատմել իր մասին, հարցեր տվեք:

Լավ զրուցակից դառնալու կանոններից մեկն էլ զրուցակցի հետաքրքրությունները քննարկելն է: Եթե ձեզ ծանոթ է նրա հոբին, ապա զրուցելը հեշտ կդառնա, եթե ոչ, ապա մանրամասն հարցուփորձ արեք նրան իր հետաքրքրությունների մասին:

Մարդկանց հետաքրքիր չեն ձեր հեռախոսի ֆունկցիաները, իրականում նրանց դուր են գալիս այն պատմությունները, որոնք տեղի են ունեցել ձեր կյանքում: Այդ պատճառով էլ պահուստում միշտ երեք հետաքրքիր պատմություններ ունեցեք, որոնք կհետաքրքրեն մարդկանց:

Ծիծաղեք, ժպտացեք, զգացմունքային եղեք, մի մոռացեք ժեստերի մասին և հույսներդ մի դրեք միայն բառերի վրա: