17:45 , 31 հոկտեմբեր, 2015
168.am-ը գրում է.
Շարմ էլ Շեյխի օդանավակայանից տեղեկացրել են, որ Airbus 321 օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները ռուսներ են եղել: Ինչպես հաղորդում է ՌԴ «Առաջին ալիքը»` այս տեղեկությունը ճշտվում է: Չի բացառվում, որ խոսքը ԱՊՀ քաղաքացիների մասին է:
Հաղորդվում է, որ վթարի վայրում հայտնաբերվել են օդանավի «սև արկղերը», որոնք վերծանվելու են Ռուսաստանում: Այս մասին հայտնել են ՌԴ աղետի հետևանքների վերացման օպերատիվ շտաբից:
Դեպքի վայրում աշխատում են եգիպտական ավիացիան և ավտոտրանսպորտի վարչությունը: Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հետախուզող օդանավ էին ուղարկել, որը մասնակցել է որոնողական աշխատանքներին: