17:36 , 31 հոկտեմբեր, 2015
Ամերիկացի դիզայները հեծանիվների սիրահարներին ներկայացրել է իր նոր հայտնագործությունը՝ մոտոդելտապլանը: Այս երկանիվ փոխադրամիջոցի յուրահատկությունը անսովոր դիրքն է, որով պետք է վարել այն՝ հայտնում է gogetnews.info-ն:
Այսօր աշխարհում կան ամենատարբեր տեսակի հեծանիվները՝ ավանդական երկանիվներ, երեք անիվ ունեցող հեծանիվներ և նույնիսկ մեկ անիվով հեծանիվներ: Bird of Prey-ի ստեղծողը իր հերթին պնդում է, որ կարողացել է առաջարկել երթևեկության համար ամենահարմար դիրքը:



