Կործանված ռուսական օդանավի ազգությամբ հայ ուղևորը 40 տարեկան էր (լուսանկարներ)


16:14 , 31 հոկտեմբեր, 2015

 Կործանված ռուսական օդանավի ազգությամբ հայ ուղևորը 40 տարեկան էր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)Yerkir.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական օդանավի ուղեւորների ցուցակում Հայաստանի քաղաքացիներ չկան, իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ հայերին, ապա դեռ ճշտում են:

Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ կործանված օդանավի ուղևորներից ազգությամբ հայ է 40-ամյա Լեոնիդ Մնացականովը: Նա ՌԴ քաղաքացիություն ունի, երկար տարիներ է, ինչ բնակվում է Սանկտ Պետերբուրգում:

Yerkir.am-ի հետ զրույցում Մնացականովի մտերիմներից Մարիա Ղուկասյանը հայտնեց, որ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից:

Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ Լեոնիդը մահացած է, թե ոչ:

1446294271-2424

1446294271-3069