ՌԴ քննչական կոմիտեն ռուսական ինքնաթիռի կործանման առնչությամբ գործ է հարուցել


16:00 , 31 հոկտեմբեր, 2015

AAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն գործ է հարուցել Եգիտոսում կործանված Airbus A321 ռուսական ինքնաթիռի գործով: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս` մասնակցելու ավիավթարի հետաքննությունը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովին դեպքի առնությամբ մեկնել Կահիրե: Եգիպտոսի գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել Airbus A321 ինթնաթիռի կործանման առնչությամբ:

Եգիպտոսի անվտանգության մարմիններում «Ալ Ջազիրա»-ի աղբյուրը հայտնել է, թե Airbus A321 ռուսական ինքնաթիռի սև արկղերը գտնվել են: Լուրը, սակայն, արդեն պաշտոնապես հերքվել է: