15:18 , 31 հոկտեմբեր, 2015
Բանջարեղենը, միրգը և հատապտուղները սառեցված վիճակում կարելի է պահել մեկ տարի: Ի տարբերություն պահածոյացված մթերքի՝ սառեցված մթերքը չի պարունակում աղ, շաքար և կոնսերվանտներ:
Woman-talk.com-ը ներկայացնում է մթերքը ճիշտ սառեցնելու եղանակները:
Ցանկացած մթերք սառեցնելուց առաջ պետք է լավ լվանալ: Այնուհետև այն պետք է լավ չորացնել. որքան չոր լինի միրգը, այնքան որակյալ կլինի սառեցված վիճակում: Սկուտեղի վրա շարել կտրատած մրգերը և հատապտուղները այնպես, որ չկպչեն միմյանց և դնել սառնախցիկում 5-6 ժամ: Դրանից հետո հանել սառեցված մթերքը և լցնել պլաստիկե փաթեթի կամ տարայի մեջ:
Ապակե կամ մետաղե տարաները հարմար չեն մթերք սառեցնելու համար. դրանք զգայուն են ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ: