Դիմահարդար, դերասանուհի Անատի Սաքանյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ էկրանային ժամանակավոր դադարից հետո առաջիկայում հանդես է գալու նոր նախագծում.
«Նոր նախագիծ է պատրաստում, որը հեռարձակվի «ATV»-ով եւ որտեղ մասնակցության հրավեր եմ ստացել: Իհարկե, առաջարկը սիրով ընդունեցի, քանի որ այն լինելու է բավականին հետաքրքիր նախագիծ: Այստեղ մի շատ շքեղ կերպար եմ մարմնավորելու: Չեմ կարող շատ մանրամասներ հաղորդել սիթքոմի վերաբերյալ, քանի որ դրա իրավունքը չունեմ, միայն կարող եմ ասել, որ նոյեմբերի սկզբին կսկսկվեն նկարահնումները եւ ըստ իս՝ հեռարձակումն էլ շատ չի ուշանա: Այնպես որ, մեր սիրելի հեռուստադիտողը կարող է շատ շուտով սպասել նոր, հետաքրքիր ու շատ դրական լիցքերով ծրագրի»,- պատմեց Անատին:
Դիմահարդար դերասանուհին, ով այս պահին կարճ ժամանակով գտնվում է Մոսկվայում, նշել է նաեւ, որ շուտով հնարավոր է նոր բիզնեսով զբաղվի. «Կարծում եմ, շատերը գիտեն, որ ես դեռեւս 14 տարեկանից զբաղվում եմ վարսահարդարմամբ, հետագայում նաեւ դիմահարդարմամբ եւ նպատակներ ունեի Երեւանում իմ սեփական սրահը բացել, սակայն այս պահին Մոսկվայից մի քանի առաջարկներ ունեմ այդ ասպարեզի հետ կապված, որի արդյուքնում շատ հնարավոր է, որ ապրեմ եւ Երեւանում, եւ Մոսկվայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
