14:36 , 31 հոկտեմբեր, 2015
Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության և բարեկամության ոգով, հետագայում ևս այդպես կլինի: Այս մասին secki-2015.az-ին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Կախա Աբդալաձեն:
Նրա խոսքով՝ երկու պետությունների համագործակցությունը կշարունակվի և ընտրությունների արդյունքները ոչ մի կերպ չեն ազդի դրա վրա:
«Ադրբեջանը և Վրաստանը եղբայրական պետություններ են, երկու պետությունների փոխհարաբերություններում որևէ փոփոխության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 1-ին: