Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է պարզել` արդյոք կործանված ինքնաթիռում եղել են հայեր


14:12 , 31 հոկտեմբեր, 2015

1024572665ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փորձում է պարզել` արդյոք Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող և կործանված ինքնաթիռում հայերն կան, թե ոչ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Բացի այդ, հրապարակվել է Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ուղևորափոխադրող ինքնաթիռի ուղևորների ազգանունները: Ինչպես հաղորդում է lifenews.ru-ն, ցուցակում միայն Մնացականովն է հիշեցնում հայկական ազգանուն, սակայն դեռևս հայտնի չէ ուղևորի ազգային պատկանելիությունը: