13:40 , 31 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Պայմանագրային շարքային զինծառայող Հարություն Հակոբյանը, ով տուժել էր հոկտեմբերի 24-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից, երեկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է: Այս մասին tert.am-ը տեղեկացավ հոսպիտալից: Վերջինս այդպես էլ գիտակցության չի եկել:
Նշենք, որ զինծառայողը ստացել էր ծանր փակ համակցված գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կրծքավանդակի բութ տրավմա, մի շարք այլ սալջարդեր ու կոտրվածքներ: