12:00 , 31 հոկտեմբեր, 2015
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալեյնիչևը խոսել է հարձակվող Յուրա Մովսիսյանի վերականգնման ընթացքի մասին:
«Հաջորդ շաբաթ Յուրան կվերսկսի մարզումները: Նա վերականգնվում է վնասվածքից: Ամեն ինչ կարգին է: Վստահ եմ, որ Մովսիսյանը կհաղթահարի դժվարությունները»,- Sport Express-ը մեջբերում է Ալեյնիչևի խոսքերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 18-ին, «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում: