Մահվան ելքով վրաերթ Երևանի Պռոշյան փողոցում


11:52 , 31 հոկտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց «Բիդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Արմեն Մալխասյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 20.25-ին գիտակցության չգալով՝ մահացել է:

Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: