Բուխարեստի գիշերային ակումբում պայթյունի հետևանքով զոհվել է 26 մարդ


10:50 , 31 հոկտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Բուխարեստի Colectiv գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ: Զոհերի թիվը հաստատել են Ռումինիայի ներքին գործերի և առողջապահության նախարարություններում:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ուրբաթ գիշերը շենքում պայթյուն է որոտացել, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել:

Ըստ նախնական տվյալների, 88 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ: Նշվում է, որ միջադեպի ժամանակ ակումբում կարող էր գտնվել մոտ 400 մարդ:

Ականատեսները սոցիալական ցանցերում գրում են, որ ողբերգությունը տեղի է ունեցել ակումբի ներսում հրավառության պատճառով: