Սպիտակ տունը չի հրապարակի Օբամայի և Քլինթոնի միջև նամակագրությունը


09:46 , 31 հոկտեմբեր, 2015

213022rbu2gbbjr7skggyuՍպիտակ տունը չի հրապարակի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև էլեկտրոնային նամակագրությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային:

Տվյալ նամակագրությունը պաշտպանված կլինի, քանի որ ԱՄՆ-ում օրենսդրորեն չի թույլատրվում հրապարակայնորեն հրապարակել երկրի գործող նախագահների ցանկացած հաղորդակցություն:

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ նամակագրությունը կարող է հրապարակվել միայն այն ժամանակ, երբ Օբաման այլևս չլինի ԱՄՆ նախագահը: