Խանջյան փողոցում «Մերսեդեսը» բախվել է թունելի պատին ու կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է


09:36 , 31 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 06։01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում` Մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես C-180» մակնիշի 34 PQ 102 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվելով թունելի պատին` կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ 1982 թ. ծնված Գ. Շ.-ին, ով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: