06:14 , 31 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Համալսարանական կրթության համար ամենաթանկարժեք երկրներն, ավանդաբար, համարվում են Մեծ Բրիտանիան կամ ԱՄՆ-ն` իրենց բուհերով:
Այդ երկրներում կրթության և բնակության ծախսերը հաշվում են հազարավոր դոլարներով և ֆունտերով, սակայն ամենաթանկարժեք համալսարանները` ուսանողների ծնողների աշխատավարձի համամասնությամբ, բնավ էլ անգլիականները կամ ամերիկյանները չեն:
Ինչպես տեղեկացնում է Euromag -ը` Expert Market կայքը Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալների հիման վրա կազմել է այն երկրների տասնյակը, որտեղ երեխաների կրթությունը համալսարանում ամենաթանկն է արժենում ծնողների համար:
Առաջատար եռյակը կազմում են Հունգարիան, Ռումինիան և Էստոնիան: Այս երկրներում ծնողները ծախսում են իրենց աշխատավարձի 73-92 տոկոսը երեխաների համալսարանական կրթության համար:
Դրանց հաջորդում են Ուկրաինան, որտեղ ծախսում են եկամտի 52 տոկոսը, Լիտվան` 48 տոկոսով, Բրիտանիան` 40 տոկոսով: