01:18 , 31 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Գիտնականները հայտնաբերել են հերթական կապը կյանքի տևողության և այն տարիքի միջև, որում կինն ունենում է իր առաջնեկին: Корреспондент-ի հաղորդմամբ` հետազոտության արդյունքները հրապարակել է BMC Medicine ամսագիրը:
Հետազոտողները պնդում են, որ կանայք, ովքեր մայրացել են 26-30 տարեկանում, ավելի երկար են ապրում` մյուս տարիքային խմբերում մայրացած կանանց համեմատ:
Հետազոտությանը 322 972 կին է մասնակցել` աշխարհի 10 երկրից: Նրանց առողջությանը հետևել են միջինում 12.9 տարի, հետազոտությունն սկսվել է այն պահին, երբ կանայք 50 տարեկան են եղել: