ԱՄՆ-ը Թուրքիայում կտեղակայի A-10 գրոհիչ ինքնաթիռներ ու F-15 կործանիչներ


00:41 , 31 հոկտեմբեր, 2015

rsz_080122-f-0000r-001Araratnews.am-ը գրում է.

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայում տեղակայել A-10 գրոհիչ ինքնաթիռներ ու F-15 կործանիչներ։ Այդ մասին հայտնել է ամերիկյան վարչակազմում առկա աղբյուրը։

Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպի Բրիդլավը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել իր ռազմական ներկայությունը «Ինջիրլիքի» ավիաբազայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի և Թուրքիայի օդային տիրույթի պահպանման համար։