00:26 , 31 հոկտեմբեր, 2015
Քրիստինե Պեպելյանն ու Սիլվա Հակոբյանը պաշտոնապես սկսեցին միասին պայքարել Նազենիի ու Սոֆի Մխեյանի դեմ։ Վերջապես Նազենի&Սոֆի «բանդայի» դեմ հավասարը հավասարին կպայքարի Քրիստինե&Սիլվա «բանդան»։ Իհարկե, ոչ մեկ չի կարող ինձ ապացուցել, որ մեր աստղերն (հատկապես վերոնշյալները) իրենց պաշտոնական էջերին առանց նամյոկի կամ առանց «հետին մտքի» ինչ-որ բան են անում...
Դե հիմա ուշադրություն։ Հիշում եք, չէ՞, որ Նազենին ամեն հարմար առիթի հասկացնում է, որ ինքն ու Սոֆին անբաժան ընկերուհիներ են, ըհը, ապրեք... Այսօր Քրիստինե Պեպելյանն ու Սիլվա Հակոբյանն էլ պաշտոնապես (իրենց էջերում) հայտարարեցին իրանց միասնությունն ընդդեմ Նազոյի ու Սոֆիի... Ամեն մեկն իրանց էջերում անթաքույց հպարտությամբ իրար գովացին։
Էնպես որ, հարգելի՛ հայրենակիցներ ու ֆբ հայրենակիցներ, վերցրեք ձեր պոպկոռները, դրեք 3D ակնոցներն ու շուտով ականատես կլինենք նոր ֆիլմի՝ «Անուկա դեվուշկի» անվանումով։
Գլխավոր դերերում՝ Սոֆի, Նազենի, Սիլվա ու Քիսո... Գլխավոր խառնակիչ՝ Անկախ Հայաստան։
Բարի դիտում...