00:25 , 31 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Օպերատիվ տվյալների համաձայն` 2015 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 213 հազար տոննա խաղող և արտադրվել է շուրջ 308 հազար տոննա ` նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի խաղողի դիմաց. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հոկտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 213 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 9 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5700 տոննայի դիմաց։
Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: