Անորեքսիայով հիվանդ ամերիկուհին անծանոթ մարդկանց օգնությամբ հաղթահարել է ծանր հիվանդությունը


23:36 , 30 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

CNN-ն անդրադարձել է անորեքսիայով հիվանդ ամերիկուհի Ռեյչել Ֆարոխին, որի երկարատև բուժման արդյունքում  հաջողվել է հաղթահարել ծանր հիվանդությունը:

37-ամյա Ռեյչելը, ում վերափոխված ու խիստ նիհարած լուսանկարները ցնցել էին համացանցը, այս տարի խնդրանքով հանդես եկավ`  աղաչելով օգնել  իրեն բուժվելու:  Նրան գումար էր հարկավոր, և աշխարհն արձագանքեց. մոտ 200 000 դոլար նվիրատվություն  հավաքվեց նրա հաշվին: 

Աղբյուրի տեղեկացմամբ` այժմ նա աշխատում է օգնել մյուսներին: Ապրիլին հրապարակած տեսանյութում կինը  19  կգ էր կշռում և մահամերձ վիճակում էր:

Բուժման հիմնական մասը նա անցել է Պորտուգալիայում, որից հետո տեղափոխվել է Վաշինգտոն: Իր  վերականգնումն ու անհավանական փոխակերպումը կինը ներկայացնում է իր  ֆեյսբուքյան էջում: