23:28 , 30 հոկտեմբեր, 2015
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստվում է ընդլայնել Լիբանանի, Հորդանանի ու Իրաքի հետ ռազմական համագործակցությունը։ Հայտնում է ԱՄՆ սենատում լրատվամիջոցի աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ Հորդանանին ու Լիբանանին աջակցելն իրականացվելու է ամերիկյան հետախուզության օգնությամբ՝ ուժեղացնելու համար ԴԱԻՇ-ի զինյալների թիրախների դեմ հարվածները։
Իրաքն իր հերթին օգնություն կստանա Ռամադի քաղաքը վերադարձնելու համար։ Դրանից առաջ էլ հաղորդվել էր, որ ԱՄՆ ուղարկում է ռազմական հատուկ ջոկատ, որի անդամները կմատուցեն խորհրդատվական ծառայություններ։ Նրանք կարող են տեղակայվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում։